02
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին Լաոսի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի և Լաոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկուստեք քայլեր են ձեռնարկվել միջպետական կապերի սերտացման ուղղությամբ: Մեր երկրները փոխադարձ աջակցություն են ցուցաբերում նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգացնենք և կընդլայնենք համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լաոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ