21
11, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դենիս Բեչիրովիչին Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության անդամի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը կարևորում է Բոսնիայի և Հերցեգովինայի հետ բարեկամական կապերի համակողմանի զարգացումը։ Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել մեր երկրների միջև թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Բոսնիայի և Հերցեգովինայի գալիք Ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»։
 

← Վերադառնալ