19
11, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդին երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդին Մոնակոյի Իշխանապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կարևորում ենք Հայաստանի և Մոնակոյի միջև փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հայաստանի և Մոնակոյի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Մեր երկրներն ունեն երկկողմ կապերի ամրապնդման ներուժ, որը համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք համալրել նոր գաղափարներով և նախաձեռնություններով։

Լիահույս եմ, որ Շարմ Էլ Շեյխում Մոնակոյի պետնախարար Պիեռ Դարտուի հետ տեղի ունեցած մեր հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին:

Ուրախ կլինենք հյուրընկալելու Ձեզ Հայաստանում երկկողմ այցով՝ Ձեզ հարմար ժամկետներում, համոզված լինելով, որ այն կնպաստի փոխգործակցության օրակարգի հարստացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մոնակոյի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:


 

← Վերադառնալ