31
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բրազիլիայի նորընտիր նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ բարեկամական կապերի հետևողական խորացումն ու զարգացումը:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կհաջողվի համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին և ընդլայնել համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նոր ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։
 

← Վերադառնալ