26
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում մանավորապես ասվում է.

«Այս տարի լրանում է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախ եմ արձանագրել, որ այդ տարիների ընթացքում մեր երկրների միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված գործընկերային կապեր:

Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ