Լրատվություն
Շնորհավորական
03
10, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին երկրի Ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների պատմամշակութային առնչությունների, դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա:
Հավատացած եմ, որ մեր երկրների համագործակցությունն առավել կընդլայնվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների»: