22
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումն ամուր հիմք են տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով համալրելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կամրապնդվի և կխորանա երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Համոզված եմ նաև, որ Ձեր ղեկավարմամբ բարեկամ Թուրքմենստանը հետևողականորեն շարունակելու է բարգավաճման ուղին:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն նախագահ, քաջառողջություն, երջանկություն և հաջողություն»:

 

← Վերադառնալ