21
09, 2022

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա:

Մեր երկրներն ակտիվ համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին զգալի ներդրում ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման մեջ:

Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին»: 

← Վերադառնալ