21
09, 2022

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահ Դրուպատի Մուրմուն

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուն:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հնդկաստանն ու Հայաստանն ունեն խորը, պատմական ընդհանուր կապեր: Մեր երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են: Ավելացել են նաև համագործակցության նոր ուղղություններ:

Համոզված եմ որ, մեր հարաբերությունները կշարունակեն ապագայում ևս զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների»:
 

← Վերադառնալ