Լրատվություն
Շնորհավորական
21
09, 2022
Անկախության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդը
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդը:
Ուղերձում ասվում է.
«Ձեր երկրի Անկախության օրվա կարևոր առիթով և մեր երկկողմ հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել Ձերդ Գերազանցությանը և իմ բարեմաղթանքները հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
Թող որ մենք շարունակենք աշխատել հույսով և վճռականությամբ՝ միասին հաղթահարելու համաշխարհային մարտահրավերները»: