18
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Գաբրիել Բորիչին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու Չիլիի հետ բազմաշերտ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չիլիի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ