Լրատվություն
Շնորհավորական
16
09, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեքսիկական Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ամրապնդելու Մեքսիկայի հետ բազմաշերտ համագործակցությունը:
Ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով։ Այդ կապակցությամբ սիրով վերահաստատում եմ Ձեզ հարմար ժամանակ Հայաստան այցելելու հրավերը, որը, անկասկած, կնպաստի միջպետական գործակցության հետագա ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։