15
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոստա Ռիկայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Ռոդրիգո Չավես Ռոբլեսին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կոստա Ռիկայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
 

← Վերադառնալ