Լրատվություն
Շնորհավորական
15
09, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նիկարագուայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։