15
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք և դինամիկա կհաղորդենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գվատեմալայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
 

← Վերադառնալ