11
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեվդեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ
Սահլե-Վորկ Զեվդեին եթովպական Նոր տարվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը և ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։
 

← Վերադառնալ