09
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր երկրների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ