31
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Երկրորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Երկրորդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Մալայզիայի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորում բազմոլորտ փոխգործակցության առավել սերտացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ