27
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմության այս նշանակալից օրը խորհրդանշում է զարգացման որակապես նոր փուլ միջպետական համագործակցության համատեքստում, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության փառավոր ավանդույթների վրա։

Համոզված եմ, որ մեր երկրների իշխանության բոլոր թևերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և գործարար շրջանակների համատեղ ջանքերը հնարավորություն կտան իրագործել հայ-ղազախական համագործակցության ողջ ներուժը՝ հարստացնելով այն փոխշահավետ տնտեսական նախագծերով, ինչպես նաև նոր նախաձեռնություններով՝ մշակույթի և հումանիտար ոլորտներում»:
 

← Վերադառնալ