24
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին երկրի ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար։

Լիահույս եմ, որ փոխադարձ պատրաստակամությամբ և համատեղ ջանքերով կխորացնենք և կամրապնդենք Հայաստանի և Ուկրաինայի գործակցությունը` մշտապես հաշվի առնելով երկուստեք շահերը»։
 

← Վերադառնալ