17
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ինդոնեզիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:

Լիահույս եմ, որ վերջին տարիներին հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված առաջընթացը կպահպանվի և կնպաստի երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ