Լրատվություն
Շնորհավորական
15
08, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի ժողովրդին Կորեայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
Այս տարի լրացավ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախությամբ պետք է արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապեր:
Վստահ եմ, որ հայ-կորեական առկա համագործակցությունն այսուհետ ևս կխորանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: