07
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կոտ դ’Իվուարի նախագահ Ալասան Ուատարային

Հանրապետութւան նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոտ դ’Իվուարի Հանրապետության նախագահ Ալասան Ուատարային Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կոտ դ’Իվուարի ժողովրդին Կոտ դ’Իվուարի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ Հայաստանի և Կոտ դ’Իվուարի միջև փոխգործակցությունը կընդլայնվի և կխորանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կոտ դ’Իվուարի ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ