01
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Տալոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ Բենինի Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահի ուղերձում  ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բենինի ժողովրդին Բենինի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բենինի համագործակցությունը կամրապնդվի և կխորանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բենինի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

← Վերադառնալ