30
07, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջերս լրացավ Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը կնպաստի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

← Վերադառնալ