28
07, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոյին երկրի Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Պերուի հետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի ու Պերուի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ»: 

← Վերադառնալ