24
07, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին:

Ուղերձում ասվում է:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր քաղաքական և մասնագիտական փորձառությունը կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուզբեկական հարաբերություններն առավել կընդլայնենք և կամրապնդենք՝ ի շահ մեր ժողովուրդների»:
 

← Վերադառնալ