Լրատվություն
Շնորհավորական
22
07, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդները կապված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությամբ:
Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա սերտ հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կզարգանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: