Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Այս տարի մարտին լրացավ Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը ևս մեկ հնարավորություն ընձեռեց վերահաստատելու ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված երկկողմ կապերի ամրապնդման մեր ձգտումը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով առավել կզարգացնենք և կընդլայնենք հայ-բելգիական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: