18
07, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Մոլդովայի միջև միջպետական հարաբերություններն ամրապնդվել և զարգացել են փոխադարձ վստահության մթնոլորտում, որի ձևավորման գործում անուրանալի է Մոլդովայի հայ համայնքի էական դերակատարությունը:

Համոզված եմ, որ մեր երկրների սերտ բարեկամական կապերը և փոխգործակցությունը հետագայում ևս կխորանան և կընդլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ