13
07, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության տոնի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում նախագահը մասնավորապես նշել է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ գործակցության և բարեկամական կապերի խորացումն ու ամրապնդումը:

Առանձնահատուկ ջերմությամբ և սիրով եմ հիշում վերջերս Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը, բովանդակալից զրույցն ու անմիջական շփումը, որն, անկասկած, հայ-չեռնոգորյան արդյունավետ համագործակցության ընդլայնման հիանալի հնարավորություն էր։

Lիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

← Վերադառնալ