11
07, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին՝ Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին՝ Մոնղոլիայի Ազգային տոնի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում նախագահը մասնավորապես նշել է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Մոնղոլիայի ժողովրդին Մոնղոլիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանի և Մոնղոլիայի հարաբերությունները օժտված են հետագա զարգացման մեծ ներուժով:

Վստահ եմ, որ միասնական ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել անցած տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մոնղոլիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ