Լրատվություն
Շնորհավորական
03
07, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ:
Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Համոզված եմ, որ հայ-բելառուսական համագործակցության հետագա ընդլայնումը և փոխշահավետ նախագծերի համատեղ իրականացումը կնպաստեն մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների պահպանմանն ու նոր բովանդակությամբ համալրմանը, և այս առումով ակնկալում եմ Ձեր ակտիվ աջակցությունը։
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»։