17
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կկարողանանք ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները՝ համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»: 

← Վերադառնալ