Լրատվություն
Շնորհավորական
15
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական կապերի ու փոխշահավետ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության խորացման գործում:
Վերահաստատում եմ երկկողմ և բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու և փոխգործակցության տարբեր ոլորտներում առկա ներուժը լիովին օգտագործելու մեր պատրաստակամությունը»։