Լրատվություն
Շնորհավորական
12
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, իսկ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա է արդյունավետ գործակցություն։
Հայաստանը պատրաստակամ է հարստացնելու Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների»: