10
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Պորտուգալիայի հետ համագործակցու­թյան զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Հայ-պորտուգալական առկա կայուն գործընկերային կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը կնշանավորվի տարբեր ոլորտներում գործակցության ընդ­լայնմամբ և ամրապնդմամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 

← Վերադառնալ