Լրատվություն
Շնորհավորական
05
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Հայաստանի նախագահի ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Դանիայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։