05
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ թագուհու գահակալության 70-ամյա պլատինե հոբելյանի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Միաց­յալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախությամբ պետք է արձանագրել, որ այս ժամանակահատվածում հայ-բրիտանական հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ի շահ մեր ժողովուրդների:

Վստահ եմ, որ ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա խարսխված երկկողմ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ համալրվելով նոր, փոխշահավետ և ապագային միտված ծրագրերով»: 

← Վերադառնալ