02
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները, հիմնված պատմամշակութային սերտ առնչությունների վրա, առանձնանում են փոխադարձ վստահությամբ և հարգանքով:

Հայաստանը կարևորում է բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը:

Այս տարի լրացավ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ ձեռքբերումներն արժևորելու և փոխգործակցության նոր տեսլական նախանշելու առումով կարևոր հանգրվան է։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իտալական գործակցությունը կհամալրենք նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների»:
 

← Վերադառնալ