Լրատվություն
Շնորհավորական
30
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու խորացումը և պատրաստակամ է երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնել ապագային միտված ծրագրերով ու նախաձեռնություններով։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի երկկողմ միջպետական հարաբերություններում արձանագրել նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»: