Լրատվություն
Շնորհավորական
17
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ ամուր բարեկամության, փոխըմբռնման և վստահության ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։
Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցության արդյունավետ զարգացումը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։