16
05, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին ԱՄԷ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է հայ-էմիրաթյան համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը:

Լիահույս եմ, որ փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված երկու բարեկամ երկրների միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նորանոր նվաճումներ»: 

← Վերադառնալ