05
05, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իսրայելի նախագահին Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Իցհակ Հերցոգին Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ և հրեա ժողովուրդների կապերը սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից և արձանագրված են մեր հնագույն մատյաններում:

Լիահույս եմ, որ միջպետական հարաբերությունների չորրորդ տասնամյակի շեմին մեր երկրների միջև հարաբերությունները կնշանավորվեն նոր վերելքով»:

 

← Վերադառնալ