Լրատվություն
Շնորհավորական
03
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային երկրի ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունները հաստատուն կերպով զարգացել են անցած տարիների ընթացքում։
Հայաստանը կարևորում է փոխգործակցության ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կդիմակայենք առկա մարտահրավերներին և կկարողանանք նոր որակ ու բովանդակություն հաղորդել հայ-լեհական օրակարգի համակողմանի և շարունակական զարգացմանը»: