25
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մալթայի նախագահին՝ ծննդյան հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելային՝ ծննդյան հոբելյանի առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը և պատրաստակամ է երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու նոր ծրագրերով ու նախաձեռնություններով։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև բարեկամական կապերը կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրու­թյան»:  

← Վերադառնալ