22
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

«Համոզված եմ, որ մեր երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների բարգավաճման»,-մասնավորապես ասված է ուղերձում։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նախագահ Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և հետագա զարգացում 

← Վերադառնալ