22
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղրղզստանի նախագահը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է հայ-ղրղզական հարաբերությունների հետագա խորացմամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների զարգացման»։  

← Վերադառնալ