06
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-սերբական համագործակցությունը»։
 

 

← Վերադառնալ