Լրատվություն
Շնորհավորական
28
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուն Սոկ Յոլին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կարևորելով Կորեայի Հանրապետության հետ սերտ կապերի հետագա զարգացումը՝ հայտնում եմ իմ պատրաստակամությունն ակտիվ ջանքեր գործադրելու մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»: